«Պինդ եմ, լավատես». Զառա Արամյանը կրկին տեղափոխվելու է հիվանդանոց

Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ կրկին տեղափոխվելու է հիվանդանոց: Հայտնում է Tert.am-ը:

«Կրկին նույն ճանապարհը… կարծես արդեն սովորույթ դարձաց լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է ինչ այլ տարբերակ քան սլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին դեռ չունեմ:

Վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց, իմ բժիշկ, ոսկե միտք, գիտելիք ու սիրտ ունեցող բժիշկ Խաչիկ Համբարձումյանի հսկողության տակ… Պինդ եմ, լավատես եմ… հավատքի մեջ եմ: Սիրում եմ բոլորիդ: Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- գրել է նա: