Թուրքիայում ձերբակալվել են տասնյակից ավելի թուրք հայտնիներ․ նրանց թվում է նաև «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն

Ստամբուլի ոստիկանությունը գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են մի քանի հայտնի անձինք: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչ նյութերի օգտագործման գործով սկսված հետաքննության շրջանակներում հրահանգ է տրվել ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնել: