Եվա Զոհրաբյանը նոր ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել

Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ինստագրամում նոր ֆիլմի նկարահանման հրապարակից բեքսթեյջ կադրեր է հրապարակել: Հայտնում է Tert.am-ը:

«Պարոն Քեշիշյանի հետ աշխատելը մեծ փորձ և հաճույք է։ Ֆիլմի մթնոլորտը խաղաղ է, իսկ փոքրիկ դետալները այնքան կենդանի, որ անմիջապես զգում ես ամեն ինչ արված է մեծ սիրով։

Նա կարողանում է ստեղծել «ֆիլմի մեջ ֆիլմ» յուրահատուկ մթնոլորտով»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին: