«Քո խոսքով ես սովորել եմ դիմանալ». Իվետա Եդիգարյանը շնորհավորել է հոր՝ Աշոտ Եդիգարյանի տարեդարձը

Դերասան Աշոտ Եդիգարյանն նշել է ծննդյան 75-ամյակը: Դերասանին տարեդարձի առթիվ շնորհավորել է դուստրը՝ դերասանուհի Իվետա Եդիգարյանը: Նա հայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրառում արել, գրում է Tert.am-ը:

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Դու իմ կյանքի ամենաուժեղ լույսն ես՝ այն լույսը, որ երբեք չի մարում, նույնիսկ ամենախոր ստվերների մեջ։

Քո խոսքով ես սովորել եմ դիմանալ, քո ժպիտով՝ հավատալ, քո օրինակով՝ ապրել արժանապատիվ։ Թող քեզ կյանքը վերադարձնի այն սերն ու բարությունը, որ սփռել ես ուրիշների կյանքում։ Թող քո օրերը երկարեն՝ խաղաղության, հպարտության ու մեր անսահման սիրով լի»,- գրել է Իվետան: