Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվել է պահանջել հոր ժառանգությունը. հայտնի է՝ ում կանցնի ժառանգությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, վեց ամիս առաջ մահացել է Բեդրոս Կիրկորով, որից հետո Ֆիլիպ Կիրկորովը հրաժարվել է պահանջել հոր ժառանգությունը։ Գրում է Tert.am-ը:

Վերջին ամիսների ընթացքում Ֆիլիպ Կիրկորովը և մյուս հարազատները չեն կարողացել կապ հաստատել նոտարի հետ ժառանգության գործը բացելու համար: Հաղորդվել էր, որ փոփի արքան հետաքրքրություն չի ցուցաբերում իր հանգուցյալ հոր ունեցվածքի նկատմամբ՝ նախընտրելով անցյալը թողնել անփոփոխ: Աստղի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին մեկնաբանել է լուրը StarHit-ին:

«Սա Ֆիլիպ Կիրկորովի որոշումն է։ Դա նրա անձնական կյանքն է և նրա հարաբերությունները սիրելի հոր հետ։ Բեդրոսի հոգեհանգստի արարողության ժամանակ, որին ես ներկա էի, Ֆիլիպն ասաց այն, ինչը ես համարում եմ ամենակարևորը. «Հորս ամենամեծ ժառանգությունը իմ ճանաչած ամենապայծառ և ամենաազնիվ մարդու հիշատակն է։ Եվ հայրս ավելին չէր կարող թողնել»։ Բոլորի աչքերում արցունքներ կային»,- նշել է փաստաբանը։

Դոբրովինսկին պարզաբանել է, որ եթե Ֆիլիպ Կիրկորովը իսկապես հրաժարվել է ժառանգությունից, ապա ամեն ինչ կանցնի պետությանը: