«Կամուսնանա՞ս ինձ հետ»․ Հայկ Հովհաննիսյանը բեմում ամուսնության առաջարկություն է արել Անահիտ Մանուկյանին

Դերասան Հայկ Հովհաննիսյանը  «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո բեմում անսպասելի ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանին։ Հայտնում է Tert.am-ը:

Նա Անահիտին հրավիրել է բեմ, ապա հարցրել․«Երկու հարց ունեմ․ ներկայացումը հավանեցի՞ր, իսկ կամուսնանա՞ս ինձ հետ»,- ավելացրել է նա։ 

Դերասանուհին ընդունել է առաջարկը, Հայկը հանդիսատեսի աչքի առաջ ամուսնական մատանին դրել է Անահիտի մատին։