«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Ի սկզբանե Խոսքն էր, վերջում կլինի Թիվը» ստեղծավործությունը հոկտեմբեր ամսվա գիրք է դարձել «Читай-город» գրախանութների ցանցում։ Այս մասին հայտնել են «Էքսմո-ԱՍՏ» հրատարակչական խմբի մամուլի ծառայությունում:
«Մարգարիտա Սիմոնյանի «Ի սկզբանե խոսքն էր, վերջում կլինի Թիվը» հակաուոպիայի ընդհանուր տպաքանակը հասել է 88 000 օրինակի։ Հոկտեմբերին վեպը «Читай-город» գրախանութների ցանցում դարձել է «Ամսվա գիրք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ աստվածաշնչյան մարգարեությունները թվային տեխնոլոգիաների երգիծանքի հետ համատեղող ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը հաստատվում է ոչ միայն բարձր վաճառքով, այլև ընթերցողի ակտիվ արձագանքով: Այսպես, հուլիսի 31-ին՝ վաճառքի մեկնարկից հետո, օգոստոսի արդյունքներով, գիրքը գլխավորել է «Читай-город» ցանցի բեսթսելերների ցուցակը։ Ինտերնետային հարթակներում ընթերցողները գրել են ավելի քան 3,5 հազար կարծիք:
Բացի այդ, վեպն ու հեղինակը առաջադրվել են «Խոսք» ազգային գրական մրցանակի։ Եզրափակչի մասնակիցների առաջին ցուցակները կհայտարարվեն նոյեմբերի 30-ին:
Սիմոնյանի նոր վեպի թողարկման առաջին օրը՝ հուլիսի 31-ին, Մոսկվայի «Читай-город» գրախանութների ցանցի 5 խոշոր մասնաճյուղեր առաքված բոլոր գրքերը միանգամից վաճառվել են։















