Պավել Պրիլուչնին, ով 2022 թվականից ամուսնացած է Զեփյուռ Բրուտյանի հետ, խոսել է իրենց կոնֆլիկտների մասին։
«Կարծում եմ՝ Զիփին և ես մեր անհատականություններով լիովին համատեղելի ենք. մենք երկուսս էլ տաքարյուն ենք, բայց արագ ենք ներում։ Իհարկե, լինում են պահեր, երբ կարող ենք միմյանց վրա գոռալ, բայց մեկ րոպե անց արդեն համբուրվում ենք։ Փորձի շնորհիվ ես հասկանում եմ, թե ինչպես խուսափել կոնֆլիկտներից. ոչինչ ավելի կարևոր չէ, քան ընտանիքը»,- ասել է 37-ամյա Պրիլուչնին Peopletalk-ին տված հարցազրույցում։
Դերասանը նշել է, որ ինքն ու իր ընտանիքը գործնականում անբաժան են. «Նույնիսկ երբ մենք նկարահանում էինք «Մաժորը Դուբայում» ֆիլմը, Զիփին և Միքայելը թռչում էին ինձ հետ՝ միասին ազատ ժամանակ անցկացնելու համար։ Ի՞նչ իմաստ ունի ընտանիք ունենալը, եթե դուք միմյանց տեսնում եք միայն ամիսը մեկ անգամ։ Ես երբեք չեմ հասկացել և երբեք չեմ հասկանա, երբ արտիստը գործուղման է գնում, իսկ ընտանիքը մնում է տանը։ Մեր իդեալական ժամանակը այն է, երբ մենք միասին ենք, իսկ մնացածը կարող է սպասել»։
Պավել Պրիլուչնին նախկինում նկարագրել էր, թե ինչպես է իր կյանքը փոխվել Ագաթա Մուցենիեցեից ամուսնալուծությունից հետո։ Դերասանը նշել է, որ տարիքի հետ դարձել է ավելի հանգիստ և ավելի վստահ։ Նա ընդգծել է, որ իր անհատականությունը փոխվել է շրջապատի «ճիշտ մարդկանց» շնորհիվ։
















