Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուն՝ Ավրորա Կիբան, ակնարկել է նրանց հարսանիքի ժամկետների մասին։
Ավրորան պատասխանել է հետևորդներից մեկի հարցին Instagram-ում այն մասին, թե երբ է նա կամուսնանա իր 63-ամյա փեսացուի հետ։ Կիբան կատակել է, որ իրենց հարսանիքը, ինչպես հորիզոնը, մոտենալիս հեռվանում է։ «Ե՞րբ է հարսանիքը։ Հորիզոնում։ Հորիզոնը երևակայական գիծ է, որը մոտենալիս հեռվանում է»։
Երկրպագուների խնդրանքով Ավրորան նաև հրապարակել է Գրիգորիի հետ լուսանկար, որը ոչ ոք նախկինում չի տեսել, և կիսվել է, թե ինչպես է արձագանքում իրենց հարաբերությունների շուրջ բացասական ալիքին։ «Արձագանքո՞ւմ եմ։ Միայն ես կարող եմ դատել իմ ընտրություններն ու գործողությունները», – գրել է Կիբան։
















