Նազիկ Ավդալյանի 39-ամյակն ու մասնակցությունը «Երկու աստղ»-ին

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դարձել է 39 տարեկան: Մտերիմների և երկրպագուների անակնկալների շնորհիվ նա ուրախ տոնական օր է անցկացրել և հիշարժան պահերը ամբողջացրել տեսանյութում: Գրում է BRAVO.am-ը:

«Շնորհակալ եմ բոլորիդ այն ջերմ խոսքերի, մաղթանքների, անակնկալների և սիրո համար, որով լցրեցիք իմ ծննդյան օրն ու հաջորդ օրերը։ Յուրաքանչյուր զանգ, մեկնաբանություն ու նամակ ինձ հիշեցնում է, որ կյանքը գեղեցիկ է ոչ թե իր օրերով, այլ մարդկանցով, ովքեր ապրում են մեր կողքին ու մեր սրտերում։ Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ծանոթ, անծանոթ, ընկեր, հարազատ, բոլորին։ Ձեր մաղթանքների էներգիան ես զգում եմ ամբողջ սրտովս: Չգիտեմ՝ ինչպես հայտնել իմ շնորհակալությունն այն անմոռանալի էմոցիաների համար, որ դուք ինձ տվեցիք այս օրերի ընթացքում։ Երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»,- գրել է նա:

Ավդալյանին շուտով կտեսնենք նաև այլ կարգավիճակում. նա մասնակցելու է Առաջին ալիքի «Երկու աստղ» նախագծին: Բեմում նրա զուգընկերը երգիչ Սևակ Ամրոյանն է լինելու: