ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հաջող է դասավորվում: Հնարավորություն ունեք շատ բան սովորել, զգալիորեն ընդլայնել մտահորիզոնը: Որոշ Խոյեր կգտնեն մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում կդառնան իսկական ընկերներ: Հարմար օր է տարբեր հարցեր քննարկելու համար: Տեղեկությունները, որոնք կստանաք, շուտով օգտակար կլինեն, կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել անսովոր իրավիճակում։ Չեն բացառվում ռոմանտիկ հետաքրքրությունները: Նոր հարաբերությունների հեռանկարները բարենպաստ են։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ և արդյունավետ օր է: Դուք կարող եք անել շատ օգտակար բաներ, ոչ միայն ձեր, այլև այն մարդկանց համար, ում հանդեպ անտարբեր չեք: Հարմար պահ է, որպեսզի ձեռնամուխ լինեք բոլորովին նոր գործի: Չի բացառվում, որ հնարավորություն կունենաք զբաղվել գործով, որը վաղուց ձեզ հետաքրքրում է: Օրը խոստանում է հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է գումարին, ձեզ կօգնի ինտուիցիան: Հենց դրա խորհուրդները կօգնեն ճիշտ տնօրինել առկա միջոցները կամ զգալիորեն մեծացնել եկամուտները: Շատ Ցուլեր կստանան անակնկալ նվերներ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ արդյունավետ օր է, որը թույլ է տալիս շատ բանի հասնել։ Դուք վճռական եք և չեք վախենում դժվարություններից, խանդավառությամբ եք նայում ապագային։ Փորձեք խուսափել ռիսկի դիմելուց և մի գերագնահատեք ձեր հնարավորությունները։ Չնայած աստղերը ձեզ աջակցում են, հիմա չարժե վտանգի տակ դնել շատ բաներ։ Հնարավորություն ունեք նոր դաշնակիցներ գտնել, հանդիպել մարդկանց, ումից կարելի է շատ բան սովորել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթնորը, բայց դա ձեզ ոչ միշտ է հաճելի:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ստեղծվում է բարդ իրավիճակ և ձեզ շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանաք ամեն ինչ: Շատ վտանգավոր է գերագնահատել սեփական հնարավորությունները և ցանկալին որպես իրականություն ներկայացնելը: Փորձեք ռիսկի չդիմել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կարևոր բաներին: Այսօր բազմաթիվ մարդիկ հետաքրքրվում են ձեր գաղափարներով: Բայց ոչ ամենքի հետ արժե գործ ունենալ: Վտանգ կա, որ ինչ որ մեկը կփորձի ձեզ օգտագործել իր շահերի համար: Երեկոյան, ավելի լավ է չպլանավորել ոչ մի կարևոր հանդիպում՝ ոչ անձնական, ոչ էլ գործնական: Այդ ժամանակ նույնիսկ ամենապարզ խոսակցությունները դժվար թե խաղաղ լինեն:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է, կատարյալ աշխատանքի և այլ օգտակար գործերի հարմար: Դժվար կլինի ճիշտ սահմանել առաջնահերթությունները և կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր է: Դուք չեք շեղվում մանրունքների պատճառով, ճիշտ որոշումներ եք ընդունում, այնտեղ, որտեղ մյուսները հայտնվում են փակուղում: Շատ լավ գաղափարներ են ի հայտ գալիս: Ընկերները և վաղեմի դաշնակիցները սիրով կօգնեն ձեզ կյանքի կոչել դրանք: Հաջող է դասավորվում գործնական ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես ծրագրված չեն եղել: Իրավիճակի փոփոխությունը ներշնչող է:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հարմար է շփումների համար՝ ոչ ֆորմալ մթնոլորտում: Հնարավորություն ունեք հանդիպել մարդկանց, ովքեր կգնահատեն ձեր տաղանդը և գիտելիքները, առաջարկություններ կանեն, որոնցից չեք ցանկանա հրաժարվել: Կարելի է պայմանավորվել համագործակցության մասին, այդ թվում ՝ երկարաժամկետ, միավորվել նրանց հետ, ովքեր կիսում են ձեր նպատակներն ու շահերը։ Ստանալով աջակցություն, դուք մոռանում եք բոլոր կասկածների մասին: Հաջող են դասավորվում ուղևորությունները, այդ թվում ՝ նախապես չպլանավորված: Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք վստահ եք ձեր ուժերի վրա և չեք կասկածում, որ կհաղթահարեք բոլոր ծագող դժվարությունները: Երբեմն դա հանգեցնում է խնդիրների: Դուք թերագնահատում եք ձեր մրցակիցներին, չեք լսում խորհուրդները, որոնք արժե հաշվի առնել: Չեն բացառվում տարաձայնությունները հին ծանոթների հետ: Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Ավելի լավ է չքննարկել կարևոր հարցեր: Հազիվ թե հաջողվի լուծում գտնել, որը կբավարարի բոլորին: Ցանկալի չէ կապել ձեզ ֆինանսական պարտավորություններին, ինչպես նաև գնումներ անել, եթե դրանք նախապես ծրագրված չեն եղել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է աշխատանքի և ուսման համար ։ Հնարավորություն ունեք զգալիորեն ընդլայնել աշխարհայացքը, սովորել այն, ինչ շուտով օգտակար կլինի: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր կարող են օգնել իրականացնել առավել համարձակ նախագծերը: Շատ գործնական հարցեր ավելի լավ է քննարկել ոչ ֆորմալ մթնոլորտում ։ Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար: Կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ վերջին ժամանակներս լարված հարաբերություններ եք ունեցել ։ Անկեղծ խոսակցությունները շատ բան կբերեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը ավելի հարմար է հանգստի, քան ինչ-որ կարևոր ու բարդ գործերի համար: Այսօր ձեզ համար սովորականից դժվար է կենտրոնանալ և չի բացառվում են սխալվեք այնտեղ, որտեղ այլ ժամանակ երբեք չեք սխալվել: Բացի այդ, դուք հաճախ կորցնում եք հետաքրքրությունը սկսած գործերի հանդեպ, կարող եք դրանք կիսատ թողնել։ Ուստի նոր բան սկսելիս անհրժեշտ է զգուշություն ցուցաբերել: Ավելի լավ է խոստումներ չտալ, հատկապես գումարի հարցում: Դրանք կատարելը ավելի դժվար կլինի, քան դուք ակնկալում եք: Հնարավոր են մանր թյուրիմացություններ ընտանիքում, որոնցից հետ մտերիմները ավելի քիչ ջերմ և վստահելի կդառնան, քան սովորաբար: Բարեբախտաբար, իրավիճակը շուտով կփոխվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար օր չէ: Պետք է շատ ջանք թափեք դրանք հաղթահարելու համար: Մարդիկ,ովքեր խոստացել են իրնեց օգնությունը, կմերժեն ձեզ:Ստիպված կլինեք միայնակ հաղթահարել դժվարությունները: Բայց նույնիսկ այս իրավիճակում պահպանեք լավատեսությունը և վստահությունը սեփական ուժերի վրա: Կարելի է ապագայի ծրագրեր կազմել: Դուք լավ հասկանում եք, թե ինչի եք ուզում հասնել և թե ինչպես կարելի է դա անել: Որոշ Այծեղջյուրներ ինքնատիպ, անսովոր գաղափարներ կունենան: Ոմանց համար դրանք կարող են տարօրինակ թվալ: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես պետք է օգուտ ստանալ դրանցից:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարևոր է հանգստություն պահպանել: Կարող եք լուրջ սխալ թույլ տալ կարևոր որոշումներ ընդունել ազդեցության տակ: Երկու անգամ մտածեք, մինչև կապեք ձեզ մասնագիտական պարտավորություններին: Նույնիսկ ձեր աննշան քայլերը կարող են զգալի ազդեցություն ունենալ Չի բացառվում, որ պետք է լուծեք ուրիշների խնդիրները : Դա նյարդայնացնում է այն Ջրհոսներին, ովքեր նախընտրում են կենտրոնանալ սեփական գործերի վրա:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բավականին լարված է: Շատ բան սովորականից դժվար է տրվում: Պետք է համառություն ցուցաբերեք, ձեր առջև դրված նպատակներին հասնել համար: Իրավիճակը կփոխվի դեպի լավը, եթե ճիշտ գնահատեք առաջնահերթությունները և ուշադրությունը կենտրոնացնեք, իրոք,կարևոր բաների վրա։ Ընկերները սիրով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, կառաջարկեն հետաքրքիր գաղափարներ: Գերազանց հանդիպումներ կունենաք ոչ ֆորմալ մթնոլորտում: Դրանք նկատելիորեն կբարձրացնեն ձեր տրամադրությունը:















