Չադվիկ Բոուզմանը հետմահու աստղ կստանա Փառքի ծառուղում

Չադվիկ Բոուզմանը, որը մարմնավորում էր Սև հովազին, իր մահից հինգ տարի անց աստղ կստանա Հոլիվուդի փառքի ծառուղում, հաղորդում է People-ը։

Հրապարակումը հաղորդում է, որ բացման արարողությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 20-ին, որին կմասնակցեն «Սև Սև հովազ»-ի ռեժիսոր Ռայան Քուգլերը և դերասանուհի Վիոլա Դեյվիսը («Օգնություն», «Ինքնասպանների ջոկատ»)։

Նշենք, որ 2020 թվականին Հոլիվուդյան աստղը հետմահու առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Մա Ռեյնիի երազանքը» ֆիլմում իր դերի համար, որտեղ նա նկարահանվել է Վիոլա Դեյվիսի հետ միասին։ Բացի «Օսկար»-ի առաջադրումից, դերասանը նաև արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Նրա համար մրցանակները ստացել է երգչուհի և դերասանի կինը՝ Թեյլոր Սիմոն Լեդվարդ Բոուզմանը։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նրանք նշանադրվել են դերասանի մահից կարճ ժամանակ առաջ։

Հիշեցնենք, որ Չադվիկ Բոուզմանը մահացել է 2020 թվականին։ Նա երկար տարիներ տառապում էր հաստ աղիքի քաղցկեղից, սակայն նրա ախտորոշումը հայտնի է դարձել միայն մահից հետո։ Մահվան պահին նա 43 տարեկան էր։