61-ամյա հոլիվուդյան դերասանուհին միայնակ կյանք է վարում սիրեցյալին կորցնելուց հետո: Գրում է Fast News-ը:
Սանդրա Բուլոքը կորցրել է ամուսնուն երկու տարի առաջ։ Լուսանկարիչ Բրայան Ռենդալը մահացել է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեմ երկարատև պայքարից հետո։ Ողբերգությունից հետո դերասանուհին փակվել է իր մեջ և թողել է դերասանական կարիերան։
Այս տարի Սանդրային առաջին անգամ նկատել են դրսում շաբաթ օրը։ Նա մեքենա էր վարում։ Աստղին նախկինում տեսել էին անցյալ տարվա դեկտեմբերին՝ Լոս Անջելես Լեյքերսի և Դետրոյթ Փիստոնսի խաղի ժամանակ։
Դերասանուհու ընկերոջ խոսքով՝ սիրելիի մահից հետո նա վերանայել է իր կյանքի առաջնահերթությունները և հասկացել, որ իր համար ամենակարևորը ընտանիքն է, այլ ոչ թե կինոկարիերան.
Բուլոքը լուսանկարչի հետ հանդիպել էր որդու ծննդյան երեկույթին, 2015 թվականին: Բրայան Ռենդալը լուսանկարում էր երեկույթը: Մի քանի ամիս անց նրանք հարաբերություններ սկսեցին, սակայն զույգը երեխաներ չի ունեցել:















