Քիմ Քարդաշյանը լաց լինելով պատմել է, որ համայա որոշել էր թողնել ուսումը՝ փաստաբանական քննությունը ձախողելուց հետո

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ տարուց ավելի է, ինչ փորձում է դառնալ փաստաբան։ Վերջերս տված հարցազրույցում նա խոստովանել է, որ չի հանձնել ընդունելության քննությունը։ Գրում է Fast News-ը:

Քիմը խոսել է առաջին կուրսի փաստաբանական քննությունը հանձնելու իր անհաջող փորձի մասին «Keeping With The Kardashians» շոուի նախնական թողարկման ժամանակ։ Քարդաշյան ընտանիքի անդամները աջակցել են մոդելին՝ ասելով, որ նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ով հայտնի է դարձել ֆուտբոլիստ Օ.Ջեյ Սիմփսոնին պաշտպանելուց հետո, կհպարտանար իր դստերով։

Իսկ ընկերուհի փաստաբան Ջեսիկա Ջեքսոնը վստահեցրել է, որ Քիմը հաջողելու է հաջորդ քննությունը. «Քեզ անհրաժեշտ էր 560 միավոր, բայց դու ստացել ես ընդամենը 474: Գրեթե հաջողվել է: Սա շատ դժվար քննություն է, որը մարդկանց մեծ մասը չէր հանձնի: Մի անհանգստացիր, դու անկասկած ձախողակ չես»: