«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը՝ Արփի Գաբրիելյանի տարեդարձի առթիվ (լուսանկարներ)

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նրան տարեդարձի առթիվ Ինստագրամում շնորհավորել է ամուսինը՝ երգիչ Միհրան Ծառուկյանն ու կիսվել ընտանեկան ֆոտոշարքով:

««Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»-լուսանկարներին կից գրել է Միհրանը:

Հիշեցնենք՝ զույգն այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մարդամեկը» սիթքոմում:

«Ես խաղում եմ ավանդական հարսի կերպար: Նատան այն հարսն է, որը երբեմն լռում է, երբեմն չի լռում, ապրում է զգացմունքներով։ Բոլորը ինչ-որ նմանություն կգտնեն իրենց ու այս կերպարի մեջ։ Թիմի հետ աշխատելը շատ հաճելի է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր Արփին: