Օրեր շարունակ լրավամիջոցները քննարկում էին Սոֆի Սևոյանի նշանադրության թեման: Ի պատասխան դրան՝ Սոֆին իր ինստագրամյան էջի «Story» բաժնում ցրել է բոլոր կասկածները և հայտնել է բոլորին, որ ինքը չի նշանադրվել:
Այդ բոլոր կասկածները երկրպագուների մոտ առաջացել էին այն բանից հետո, երբ նա միկրոբլոգում հրապարակել էր գեղեցիկ լուսանկար, որտեղ երևում էր իր մատանին: Երկրպագուներից մեկը մեկնաբանություններում հարցել էր գեղեցկուհուն՝ արդյոք նա նշանադրվել է, սակայն Սոֆին անպատասխան էր թողել երկրպագուի հարցը։
«Դու չես ունենա երկրորդ հնարավորություն՝ առաջին տպավորություն թողնելու համար»,- վերնագրել է իր լուսանկարը Սոֆին՝ մեջբերելով Կոկո Շանելի հայտնի խոսքերը։