Պրեմիերա. Satellite Citi և Վան(«Nemra»)՝ «Անմաhը»

Satellite Citi և Վան Եղիազարյանը «Nemra» խմբից ներկայացրել են համատեղ տեսահոլովակ: Երգը կոչվում է «Անմահը» և գրվել է Արցախի և Հայաստանի համար։

«Աշխարհի տարբեր ծայրերից մենք ականատես ենք եղել մեր ժողովրդի անհավանական փոփոխություններին։ Այս երգը միջոց էր՝ մեր զգացածը վերլուծելու համար»,- գրել է Լոս Անջելեսում ստեղծագործող Satellite Citi խումբը: