«Երբեք չէի մտածի, որ ես երգով հանդես կգամ որևէ բեմում». Նազիկ Ավդալյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկու աստղ» նախագծից լուսանկարներ է հրապարակել և կիսվել իր էմոցիաներով, գրում է Tert.am-ը:

«Իմ առաջին բեմելը։ Երբեք չէի մտածի, որ ես երգով հանդես կգամ որևէ բեմում, այն էլ կենդանի կատարմամբ։ Բայց ահա ես «2 աստղ»-ում եմ»,- գրել է նախկին մարզուհին:

Հիշեցնենք՝ «Երկու աստղ» նախագծում Նազիկ Ավդալյանը հանդես է գալիս երգիչ Սևակ Ամրոյանի հետ: