Առաջին հայացքը Զենդեյային և Փաթինսոնին՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսևս»-ում

Մինչ սպասում ենք Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսևս»-ի պրեմիերային, դիտենք ֆիլմից նոր լուսանկարները: Այս անգամ ստեղծողները կիսվել են Զենդեյայի և Ռոբերտ Փաթինսոնի լուսանկարներով, գրում է Complex-ը։

Լուսանկարում Զենդեյան ներկայանում է որպես աստվածուհի Աթենաս, իսկ Մեթ Դեյմոնի կերպարը՝ Ոդիսևսը, կանգնած է նրա կողքին: Ռոբերտը ներկայանում է որպես Պենելոպեի փեսացուներից մեկը՝ Անտինոուսը։

Որոշ երկրպագուներ նկատել են նմանություն կերպարների արտաքինի և Դենի Վիլնյովի ֆիլմի կերպարների միջև. «Նրանք այնպիսի տեսք ունեն, կարծես «Դյունում» լինեն»։ Սակայն բոլորը չէ, որ համաձայնել են սրա հետ՝ մեկնաբանելով. «Գուցե որովհետև նրանք նույն մարդն են»։

Զենդեյայից, Փաթինսոնից և Դեյմոնից բացի, ֆիլմում նկարահանվել են նաև Թոմ Հոլանդը, Էնն Հեթուեյը, Լուպիտա Նիոնգոն, Շարլիզ Թերոնը, Ջոն Բերնտալը, Միա Գոթը և ուրիշներ:

Հիշեցնենք, որ «Ոդիսականը» պատմում է հին հույն հերոսի արկածների մասին, որը վերադառնում է տուն Տրոյական պատերազմից հետո: Պատմությունն առաջին անգամ նկարագրվել է Հոմերոսի պոեմում՝ ավելի քան երկու հազար տարի առաջ: