Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիդ Բարդոն կրկին հոսպիտալացվել է Թուլոնում, նա այնտեղ է մոտ տասը օր։ Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Var-Matin թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հոկտեմբերին Nice-Matin-ը հաղորդել է, որ դերասանուհին երեք շաբաթ գտնվել է Թուլոնի մասնավոր հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է ծանր հիվանդության պատճառով։ Հիվանդության կոնկրետ պատճառը չի բացահայտվել։
«Բրիժիդ Բարդոյի ևս մեկ հոսպիտալացում… Կենդանիների իրավունքների պաշտպանը մոտ տասը օր առաջ ժամանել է Տուլոնի Սեն-Ժան հիվանդանոց, որտեղ նա այժմ հոսպիտալացված է»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հոդվածում։
Աղբյուրը`Panorama.am















