Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհի աստղ» (Silk Way Star) մրցույթի եզրափակչում ժյուրիի ադրբեջանցի անդամ Սամիրա Էֆենդին Հայաստանին շնորհել է 12 միավոր և ջերմորեն գրկել եզրափակիչ փուլ անցած Սարո Գևորգյանին:
«Որոշ լսարանների բացասական արձագանքը ցույց է տալիս, որ հասարակությունը դեռևս լիովին դուրս չի եկել ռազմական հոգեբանությունից և հաճախ խաղաղության ժեստերը ընկալում է որպես սպառնալիք», – գրել է ադրբեջանցի լրագրող Բախրուզ Ալիևը:
Նրա խոսքով՝ էֆենդիի արարքը քաղաքական չէ, այլ մարդկային վերաբերմունք է, որը ատելության պատի մեջ փոքր, բայց արժեքավոր ճեղք է ստեղծում։
Լրագրողը շեշտել է, որ երաժշտությունը պետք է կամուրջներ կառուցի, այլ ոչ թե սրի բաժանումները՝ ընդգծելով, որ ատելությունը պահպանելը հեշտ է, բայց դրա հաղթահարումը քաջություն է պահանջում։
«Առանց նման քայլերի միշտ կա լարվածության վերադարձի վտանգ, որը, առաջին հերթին, վնասում է հասարակ մարդկանց», – նշել է լրագրողը։















