«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ». Արա Ղազարյանը նշել է ծննդյան տարեդարձը

Հաղորդավար Արա Ղազարյանը նշել է ծննդյան տարեդարձը, գրում է Tert.am-ը, ինչի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ծնունդս է: Ասեք շնորհավոր… Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ…

Կայացած եմ, սիրում եմ, սիրված եմ, ունեմ ինձ հարազատ մարդիկ, ունեմ սրտացավ հարազատներ, իմ ուրախությունով ուրախացող ընկերներ, մասնագիտություն և աշխատանք, որի շնորհիվ ունեմ բարեկեցիկ կյանք…

Ամենակարևորը, ինքնաբավ եմ, չունեմ աշխարհին ապացուցելու որևէ բան, հաշտ ու խաղաղ եմ ինքս իմ հետ, ապրում եմ առանց դիմակների և առանց վախերի: Շնորհակալ եմ ինձ շրջապատող բոլոր սրտացավ մարդկանց: Սիրում եմ բոլորիդ»: