Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, Ինտագրամում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել և կիսվել տպավորություններով, գրում է Tert.am-ը:
«Նայե՛ք այս մարդկանց։ Նայե՛ք, թե ինչպես են նրանց սազում արևը, ծովը և ուլտրա-ամեն ինչ: Նայե՛ք, թե ինչպես է մայրիկը ծաղկել և ինչպես է Դուբայը սազում մայրիկին: Ճիշտ որոշում էր նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում թռչել արձակուրդ։ Մենք ընդամենը տասը օր ունեինք։
Այս անգամ մենք ընտրեցինք ընտանեկան հյուրանոց՝ մանկական ակումբով, հիանալի լողափով, ընդարձակ սենյակով և համեղ ուտելիքով, և մենք ճիշտ էինք։ Բոլորը ստացան այն, ինչ ուզում էին, և մենք իսկապես կցանկանայինք կրկին վերադառնալ Դուբայ»,- գրել է դերասանուհին:























