Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ները գրել էին, որ Թիմոթի Շալամեն և Քայլի Ջեններն այլևս միասին չեն: Զույգը երկու տարվա հարաբերությունների ընթացքում մի քանի անգամ բաժանվել է ու նորից միավորվել․ անանուն աղբյուրը նորից չէր բացառել վերամիավորվելու հնարավորությունը։ Գրում է BRAVO.am-ը:
Եվ ահա՝ 28-ամյա Ջենների ու 29-ամյա Շալամեի շրջապատից անանուն աղբյուրը People-ին հայտնել է, որ նրանք ոչ միայն չեն բաժանվել, այլեւ պատրաստվում են միասին նշել Գոհաբանության տոնը:
Պարբերականը գրում է, որ Շալամեն վերջերս շատ է զբաղված իր նկարահանումներով, սակայն վերադարձել է Լոս Անջելես ու ժամանակ է անցկացնում հարազատների և ընկերուհու հետ:
«Քայլին շատ ուրախ է նրա վերադարձի առիթով: Երջանիկ է, որ տոներին միասին կլինեն: Նրանք փորձում են երկար ժամանակ իրարից հեռու չմնալ: Շալամեն հուլիսից նկարահանվում է Բուդապեշտում, ու այդ ընթացքում որքան հնարավոր է հանդիպել են միմյանց: Քայլին մի քանի շաբաթը մեկ մեկնել է Թիմոթիի մոտ: Չնայած հեռավորությանը՝ շարունակում են մտերիմ լինել»,- նշել է աղբյուրը:















