«Ես այլևս նման սխալ քայլ չեմ անի իմ կյանքում, երբ մտածում եք, որ պիտի ամուսնանաք ու երջանիկ լինեք, դա երևի աշխարհում 0.001 տոկոսի հետ է պատահում: Այդ թեման քանի որ փակված է ու ես նման սխալ այլևս չեմ գործի, իմ կյանքը նվիրել եմ իմ բիզնեսին, դա նորմալ է:
Մեր հայ տղամարդկանց մեջ չկա կանանց հետ վարվելու, ընտանիքը գնահատելու, սիրելու, փայփայելու ու դողալու կրթությունը: Հայ մայրերը սխալ դաստիարակեցին տղաներին այս առումով: Առաջին սխալն այն է, որ տղամարդը մտածում է, որ տանը իր խոսքը պիտի անցնի ու վերջ: Կինը խոսելու տեղ պիտի չունենա: Սա մեծ սխալ է: Խոսքն իմ մասին չէ, այլ՝ ընդհանուր հայ հասարակության: Կնոջդ դնում ես այնպիսի վիճակի մեջ, որ նա ոչինչ է: Խոսելու, աշխատելու իրավունք չունի, կարճ հագնելու իրավունք չունի, սրանք ոչ կայացած տղամարդկանց քայլեր են:
Կայացած տղամարդիկ կան Հայաստանում, բայց շատ քիչ են»,- HerMine Dialog հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: Գրում է Tert.am-ը:















