Ով կարող է ժառանգել Պուգաչովայի «Ալլա Բորիսովնա» ապրանքանիշը

Իրավաբան Սերգեյ Ժորինը բացատրել է, թե ով կժառանգի ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովայի «Ալլա Բորիսովնա» ապրանքանիշը, երբ երգչուհին կորցնի դրա նկատմամբ իր իրավունքները: Մասնագետի խոսքերը մեջբերել է aif.ru-ն:

Ժորինի խոսքով, ապրանքային նշանի բացառիկ իրավունքը կդադարեցվի, եթե գրանցման ժամկետը սահմանված կարգով չերկարաձգվի, ներառյալ ժամկետի ավարտից հետո վեցամսյա արտոնյալ ժամկետը։ Բացի այդ, գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել չօգտագործելու պատճառով, եթե շահագրգիռ կողմը ներկայացնի համապատասխան դիմում և ապացուցի չօգտագործման երեք տարվա ժամկետը։

Տեսականորեն, ըստ նրա, յուրաքանչյուրը կարող էր գրանցել «Ալլա Բորիսովնա» ապրանքանիշը, և առաջինը ներկայացնողը կստանար առաջնահերթություն: Սակայն, Ժորինը հավելել է, որ «Ռոսպատենտը» կարող է մերժել գրանցումը, եթե անվանումը չունի տարբերակիչ հատկանիշ, ընկալվում է որպես ընդհանուր արտահայտություն՝ առանց տարբերակիչ հատկանիշների:

 «Ալլա Բորիսովնա» ապրանքանիշը գրանցվել է 1997 թվականին։ Այն կարող է օգտագործվել հագուստի, գլխարկների, խաղալիքների, խմիչքների և ծխախոտի, ինչպես նաև այլ ապրանքների արտադրության համար։ Պուգաչովան վերջին անգամ գրանցումը երկարաձգել է 2016 թվականին, դրա ժամկետը լրանում է 2026 թվականի ապրիլին։

Աղբյուրը` Panorama.am