«Սա պարզապես չի կարող լինել». Քիմ Քարդաշյանը՝ իր ուղեղի սկանավորման արդյունքների մասին

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի ուղեղի սկանավորումը անցքեր է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։

Բժիշկ Ամենի խոսքով, Քիմ Քարդաշյանի ուղեղի ճակատային բլթը «պակաս ակտիվ է, քան պետք է լիներ՝ տեսանելի «անցքերով»»։

«Սա պարզապես չի կարող լինել։ Պարզապես չի կարող», – ասել է  Քարդաշյանը։

Բժիշկը նաև հավելել է, որ Քիմ Քարդաշյանի մոտ Ալցհայմերի հիվանդությունը զարգանալու ռիսկ չկա, որ նա «չի զգում էական սթրես, անհանգստություն կամ դեպրեսիա»։

Աղբյուրը`Panorama.am