«Ես մտադիր չեմ կանգ առնել՝ չնայած իմ առաջադեմ տարիքին», -լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Գրիգորի Լեպսը։ Գրում է Tert.am-ը:
Արտիստը նշել է, որ իր և Ավրորայի հարսանիքն անպայման տեղի կունենա Մոսկվայում՝ բազմաթիվ հյուրերով, բայց լրագրողներ չեն լինի։
Երգիչն այժմ ունի չորս երեխա։ Նրա ավագը՝ Ինգան, որը ծնվել է իր առաջին ամուսնությունից, դեկտեմբերին կդառնա 41 տարեկան։ Նրա մյուս երկու դուստրերը՝ Եվան 23 տարեկան է, իսկ Նիկոլը՝ 18։ Նրա միակ որդին՝ Վանյան 15 տարեկան է։ Նրա երեք երեխաները ծնվել են նրա նախկին կնոջից՝ Աննայից։

















