«Ինձ համար ընդհանրապես խնդիր չէ խոսել տարիքից: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց մի քանի տարի փոքր են ներկայացնում: Անձամբ ինձ հաճելի է, որ իմանալով իմ տարիքը զարմանում են ու ասում, որ փոքր եմ երևում:
Երբ մեծ լինեմ, չեմ պատրաստվում հանձնվել: Ես կլինեմ նորաոճ տատիկ, կկրեմ գեղեցիկ զգեստներ ու շատ զարդեր: Ես պատկերացնում եմ ինձ կյանքով լեզուն ու ակտիվ տատիկ: Կան ինձնից երիտասարդ մարդիկ, բայց նրանք ավելի մեծ են երևում, որովհետև նրանք այլ էներգիա և կյանքին այլ վերաբերմունք ունեն:
Ես դեմ չեմ պլաստիկ միջամտություններին, բայց ինձ համար գեղեցիկ է մարդու էներգետիկան, դա է նրան դարձնում գեղեցիկ:
Ինձ պետք են իմ կնճիռները, որպեսզի պատմեմ իմ պատմությունները, ինձ համար կարևոր է բնականությունը, դա իմ մասնագիտությունն է: Պետք է տեսախցիկի առաջ ոչ մի բժշկական միջամտություն չերևա, իմ դեմքը պետք է շարժվի, ես պետք է լինեմ բնական»,- Նատալյա Ստրելեցին տված հարցազրույցի ժամանակ պատմել է 48-ամյա դերասանուհի Նատալյա Օրեյրոն: Գրում է Tert.am-ը:















