Դերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն ֆեյսբուքյան իր էջում «Ֆուլ Հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել ու կիսվել էմոցիաներով: Գրում է Tert.am-ը:
«Սեր, հիասթափություն, ընկերություն, Էմոցիաներ, որոնք վստահաբար կվերապրեք հարազատ դարձած կերպարների հետ։
«Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն: Սպասեք մեզ հունվարի 29-ին Երևանի բոլոր կինոթատրոններում»,- գրել է դերասանը:


















