Տեսահոլովակի պրեմիերա. Վահագ Ռաշ՝ «Սիրտս, գիտես»

Վահագ Ռաշը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա: Երգը կոչվում է «Սիրտս, գիտես»:

«Համոզված եմ՝ շատերը իրենց սերը կգտնեն կամ կվերադարձնեն հենց այս երգի շնորհիվ։ Շնորհակալություն բոլորին, ում շնորհիվ այս երգը ծնվեց»,- ֆեյսբուքիյան իր էջում գրել է Վահագ Ռաշը: 

Երգի խոսքերի հեղինակը Արթուր Սարգսյանն է, երաժշտություն՝ Վահագ Ռաշ, գործիքավորում՝ Կարեն Արզումանյան, հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան: