Ֆիլիպ Կիրկորովն առաղջական խնդիրների պատճառով երկար դադարից հետո վերադառնում է բեմ

Փետրվարի 27-ին և 28-ին Live Arena-ում կկայանա Ֆիլիպ Կիրկորովի նոր ծրագրի պրեմիերան, որից հետո փոփի արքան կմեկնի շրջագայության Ռուսաստանով մեկ։ Հայտնում է Tert.am-ը:

Վերջին երկու տարիների ընթացքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հանդիսատեսի առջև հանդես է եկել հիմնականում էկրանին և խմբային համերգներին: Նա ստեղծագործական ընդմիջում է վերցրել՝ վերականգնվելու, առողջությունը բարելավելու և հանգստանալու հնարավորություն տալու համար, միաժամանակ հանդիսատեսին հնարավորություն տալով կարոտել իրեն։

«Ես ընդմիջումը նվիրել եմ առողջությանս: Հիմա ես ինձ հիանալի եմ զգում և ակտիվորեն պատրաստվում եմ նոր ներկայացման. ամեն օր կան մոնտաժներ, փորձեր և ծրագրի քննարկումներ… Առողջությունը ամեն ինչի հիմքն է, և առանց դրա դժվար է առաջ շարժվել: Ես այս ամբողջ ժամանակն արդյունավետ օգտագործել եմ՝ վերականգնվելու, նոր գաղափարներով ոգեշնչվելու համար»,- պարզաբանել է Ֆիլիպը: