«Նոր տարվա կախարդանքն ավարտվեց». Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի ֆոտոշարքը

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք են հրապարակել Ինստագրամում:

«Նոր տարվա կախարդանքն ավարտվեց»,- լուսանկարներին կից գրել է զույգը:

Գևորգն ու Քրիստինան ամուսնացել են 2024 թվականի ապրիլին: Զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Նրանց հարսանիքի կնքահայրը պրոդյուսեր Արման Անտոնյանն է, իսկ խաչեղբայրը դերասան Նորայր Եղյանը: