Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով ժամանել են Շոտլանդիա

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով ժամանել են Շոտլանդիա: Զույգի Instagram-ի էջում հրապարակվել են նրանց ուղևորության առաջին լուսանկարները։

Լուսանկարում Ուելսի արքայազնն ու արքայադուստրը կեցվածք են ընդունել շոտլանդացի քանդակագործ Էնդի Սքոթի հայտնի «The Kelpies» ձիու գլխով քանդակի առջև, որը գտնվում է Ֆոլկիրկում՝ Ֆորթ ընդ Քլայդ ջրանցքի մուտքի մոտ։

Հետաքրքիր է, որ նոր լուսանկարներում 44-ամյա Միդլթոնը կրկին ներկայանում է իր բնական մազերի գույնով: Վերջերս նա մի քանի անգամ փոխել է մազերի գույնը՝ պարբերաբար հանրությանը հայտնվելով ավելի բաց երանգի մազերով: Սա օգտատերերին ստիպեց մտածել, որ արքայադուստրը կրկին քիմիաթերապիա է անցնում նախկինում ախտորոշված ​​քաղցկեղի պատճառով: