Իռլանդացի դերասան Քիլիան Մերֆին կարող է մարմնավորել Վոլդեմորտին «Հարրի Փոթեր» նոր սերիալում: Ռալֆ Ֆայնսը, որը նախկինում խաղացել է ֆրանշիզայի գլխավոր անտագոնիստի դերը գեղարվեստական ֆիլմերում, այս մասին հայտնել է հարցազրույցի ժամանակ։
Ֆայնսի խոսքով՝ Մերֆին հզոր թեկնածու է. նա ունի ուժեղ դրամատիկական դիապազոն և ունակ է կերպարին նոր չափում հաղորդել: Նա նաև հայտարարել է, որ դերասանական կազմի ընտրության գործընթացն արդեն ավարտվել է, և բոլոր հիմնական դերերը ընտրվել են։
Միևնույն ժամանակ, սերիալը արտադրող HBO ընկերությունը դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել կամ չի հաստատել, թե ով է ընտրվել Խավարի Լորդի դերում։
Ի դեպ, Թոմաս Շելբին վերադառնում է. հրապարակվել է պաշտամունքային սերիալի վրա հիմնված ֆիլմի առաջին թիզերը։
















