Նիկոլ Քիդմանը, Պենելոպե Կրուսը, Դուա Լիպան, Վանեսա Պարադին և այլ հայտնիներ ներկա են գտնվել Chanel-ի ցուցադրությանը

Chanel-ի ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլազին իր դեբյուտային կուտյուր հավաքածուն ներկայացրել է Փարիզում՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում: Ցուցադրությանը ներկա էին Նիկոլ Քիդմանը, Պենելոպե Կրուսը, Դուա Լիպան, Թիլդա Սուինթոնը, Վանեսա Պարադին, A$AP Rocky-ն, Աննա Վինտուրը, Օլգա Կարպուտը և ուրիշներ։ Գրում է Tert.am-ը:

58-ամյա Նիկոլ Քիդմանը կեցվածք է ընդունել սև զգեստով և արևային ակնոցով: 51-ամյա Պենելոպե Կրուսը նույնպես կրել է սև, ժանյակավոր կոստյում և արևային ակնոց: Դուա Լիպան Chanel-ի նախաշեմին հավաքածուից կոստյում է կրել՝ համապատասխան պայուսակով: