Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը մասնակցել է Elie Saab-ի ցուցադրությանը

21-ամյա Դևա Կասելը` Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը, մասնակցել է Elie Saab-ի ցուցադրությանը։ Ցուցադրությունը տեղի է ունեցել Փարիզում՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Դևան ներկայացել է փայլուն ոսկեգույն զգեստով՝ խորը դեկոլտեով և լայն կիսաշրջազգեստով։ Նրա կերպարը լրացվել է սանրվածքով և բնական դիմահարդարմամբ։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Դևան մասնակցում է նորաձևության ցուցադրություններին. նա նախկինում քայլել է Jacquemus-ի և Max Mara-ի ցուցադրություններում։ Մոդելային գործունեությունից բացի, նա նաև զբաղվել է դերասանական գործունեությամբ և արդեն նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից մեկում նա հանդիպել է իր ընկերոջը՝ 26-ամյա դերասան Սոլ Նանիին։