Խորեն Լևոնյանի և Էմմա Ազիզյանի ընտանիքը կհամալրվի

Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի կինը՝ Էմմա Ազիզյանը, գեղեցիկ կարգավիճակում է: Հղիության մասին լուրը դերասանուհին հայտնել է՝ Ինստագրամի իր էջում լուսանկար հրապարակելով: Գրում է BRAVO.am-ը։

«Երբ Աստված վստահում է քեզ մի կյանք»,- գրել է նա:

Խորեն Լևոնյանն ու Էմմա Ազիզյանն ամուսնացել են նախորդ տարվա հունիսին: Լևոնյանը 2 որդի ունի բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի և դերասանուհի, հրուշակագործ Լիկա Մեսրոպյանի հետ ամուսնություններից: