«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա Ղազարյան

«2026-ի առաջին ամիսն աննկատ թռավ: Մինչև մենք խառն ենք ու տվայտվում ենք՝ օրերը գնում են… Ու տենց շուտով կարձանագրենք, որ 2026-ը մոտեցավ ավարտին: Այստեղից հետևություն. յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը»,- ինստագրամյան իր էջում գրել է հաղորդավար Արա Ղազարյանը:

Նշենք, որ ավելի վաղ կոնֆլիկտ էր ստեղծվել Արայի և երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի միջև AMVA 2025-ի ժամանակ։ Լիլիթի բեմում արած հայտարարությանն անդադառնալով Արան անկեղծացել է, որ Լիլիթին ու Վահրամին շատ լավ է վերաբերվում և հիշեցրել էր, որ Լոս Անջելեսից հասել է Երևան՝ նրանց հարսանիքին մասնակցելու համար։