«Ամուսնության մեջ շատ դժբախտ է»․ Բիանկա Ցենսորին մի քանի անգամ փորձել է ամուսնալուծվել Քանյե Ուեսթից

31-ամյա Բիանկա Ցենսորին մի քանի անգամ փորձել է ամուսնալուծվել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից՝ նրա անկանոն և սադրիչ վարքագծի պատճառով, հաղորդում է People-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։

Ըստ ներքին աղբյուրի՝ Բիանկան, որը ամենամոտն է ռեփերին, ով տառապում է երկբևեռ խանգարումով, ամենաշատն է զգացել նրա հոգեկան խանգարումների հետևանքները։ Մշտական ​​սթրեսը և հոգնածությունը բացասաբար են ազդել նրա և Ուեսթի հարաբերությունների վրա, և նա պատրաստ էր ցանկացած պահի խզել ամուսնությունը։ «Բիանկան երկար ժամանակ շատ դժբախտ էր իր ամուսնության մեջ և մի քանի անգամ փորձել էր հեռանալ», – նշել է աղբյուրը։

Սակայն զույգի հարաբերությունները փոխվել են այն բանից հետո, երբ Քանյեն որոշել է վերականգնողական բուժում անցնել շվեյցարական կլինիկայում, որը Բիանկան գտել էր նրա համար։ «Ուեսթը զղջացել է և հասկացել է, թե ինչ է արել։ Դա ծանր է նրա համար։ Երբ նա ապաքինվել է իր վերջին մանիակալ դրվագից, հետևանքներն արդեն լուրջ էին», – ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ուեսթի անպարկեշտ վարքագծի պատճառով զույգի բաժանման մասին լուրերը բազմիցս հայտնվել են համացանցում, բայց նրանք ամեն անգամ հերքել են դրանք։