Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հավաքածուն: Գովազդային արշավում ներկայացված էին ապրանքանիշի հրեշտակները և այլ մոդելներ, այդ թվում՝ Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Անոկ Յայը, Պալոմա Էլսեսերը, Էբբի Չեմպիոնը և Իման Համամը։
44-ամյա Ադրիանա Լիման լուսանկարվել է մի քանի հավաքածուներով և բարձրակրունկ կոշիկներով: Նրան միացել է Victoria’s Secret-ի մեկ այլ հայտնի հրեշտակ՝ 37-ամյա Քենդիս Սվեյնփոլը, որը փորձել է սև և ընձառյուծի նախշերով ներքնազգեստ։
2019 թվականին, թերևս ամենահայտնի ներքնազգեստի ապրանքանիշը՝ Victoria’s Secret-ը, հայտարարեց, որ հրաժարվում է իր ավանդական ամենամյա նորաձևության ցուցադրություններից՝ քննադատության ֆոնին, որը կապված էր կարծրատիպային գեղեցկության և մարմնի բազմազանության բացակայության հետ: Ապրանքանիշը փորձում էր դառնալ ներառական, ինչը, ի վերջո, բացասաբար ազդեց վաճառքի վրա: Մի քանի տարի անց ապրանքանիշի ղեկավարությունը որոշեց վերադառնալ ամենամյա ցուցադրությունների սկզբնական ձևաչափին՝ «հրեշտակների» շարքին ավելացնելով տարբեր կազմվածքի, տարիքի և ազգության մոդելներ: 2024 թվականի հոկտեմբերին Victoria’s Secret շոուն տեղի ունեցավ իր ավանդական ձևաչափով՝ վեց տարվա ընթացքում առաջին անգամ։































