Շվեյցարացի նկարիչ Սայմոն Բերգերը դեռ պատանի տարիքից զբաղվել է նկարչությամբ ու միշտ ձգտել է տարբերվել իր արվեստով:
Սկզբում նա նկարում էր սուրճի մրուրով, հետագայում՝ ծխախոտի մոխիրով, իսկ հիմա նա արդեն կարողանում է ապակիների վրա պատկերել գլուխգործոցներ: Այս արվեստը սովորելու համար նկարիչը ծախսել է 4 տարի: Լրագրողների հետ զրույցում նկարիչը խոստովանում է, որ շատ դեպքեր են պատահել, երբ ընդամնեը մեկ ավելորդ ճաքի պատճառով ողջ աշխատանքը ջուրն է ընկել:
Այսպիսի նկար ստանալու համար Սայմոն Բերգերը ծախսում է 4-5 օր: Մի անգամ Սայմոնը հայտնվել է հիվանդանոցում, որովհետև սխալ շարժման պատճառով հսկայական ողջ ապակին փշրվել է նրա վրա: Բերգերի մարմինն ամբողջությամբ պատված է սպիներով, բայց դա չի կանգնեցնում արվետստագետին ստեղծել գլուխգործոցներ:
Բերգսոնը տարիներ առաջ ապակու վրա պատկերել է նաև Մելանիա Թրամփի դիմանկարը, որը Դոնալդ Թրամփը նվիրել է կնոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ: