Երգիչ Մավր Մկրտչյանը ներկայացրել է «Սարի աղջիկ» երգը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արամ Սուքիասյանն է։
«Այս երգը դարերի ընթացքում փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով հայկական հոգու քնքշությունը, սիրո մաքրությունն ու լեռնային աշխարհի գեղեցկությունը։ Այս կատարումը յուրահատուկ շունչ է ստանում նաև մենապարի շնորհիվ, որտեղ հանդես է գալիս իմ լավ ընկեր, հրաշալի պարուհի՝ Ինգա Ավդալյանը»,- գրել է երգիչը։















