Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին նկարահանվել Է Vogue-ի շապիկի համար

38-ամյա բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին դարձել է ավստրալիական Vogue-ի շապիկի նոր հերոսուհին: Շապիկի համար մոդելը կեցվածք է ընդունել Alaïa-ի վերնաշապիկով և կիսաշրջազգեստով: Այլ կերպարների թվում էին Valentino-ի թափանցիկ զգեստը և Chloé բիկինին՝ ընդգծելով նրա գեղեցիկ կազմվածքը։

Հարցազրույցում Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին խոսել է իր մանկության և նորաձևության ոլորտում կարիերայի երազանքի մասին: 14 տարեկանում նա սկսել է աշխատել հանգստյան օրերին որպես սպասուհի տեղական հանրակացարանում, ապա՝ որպես մատուցողուհի: Ռոզին նաև դպրոցից հետո օգնել է իր քույրերին և եղբայրներին դասերի հարցում, ինչը «նրա մեջ սերմանել է անկախության զգացում»: Մոդելը նաև հիշում է, որ միշտ ձգտել է ավելին անել: Նրա ննջասենյակի պատերին կախված էին ոչ թե խմբերի պաստառներ, այլ նորաձևության նկարահանումներ, գովազդային արշավներ և ամսագրերից պոկված բեմական լուսանկարներ, ինչպես նաև դիմահարդարման և ոճային այլ կադրեր։

«Իմ բոլոր ընկերները տղաների պաստառներ ունեին։ Իսկ ես նորաձևության լուսանկարահանումներ էի պահում։ Այն ժամանակ համատարած սոցիալական ցանցեր չկային և գործնականում չկար կուլիսներ մտնելու հնարավորություն։ Արդյունաբերությունը փակ էր, եթե ներսում ինչ-որ մեկին չէիր ճանաչում։ Ինձ համար դա պարզապես երազանք էր», – հիշել է Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին։