Սոֆյա Ռիչին երկրորդ անգամ մայր է դարձել

Սոֆյա Ռիչին և նրա ամուսինը՝ Էլիոթ Գրեյնջը, կիսվել են ուրախալի լուրով։ 2026 թվականի մարտի 18-ին զույգը որդի է ունեցել՝ Հենրի Սեսիլ Գրեյնջը։ Մոդելը հայտարարել է ընտանիքի նոր անդամի մասին Instagram-ում՝ հրապարակելով երեխաների հետ ջերմ լուսանկար։

«Իմ կյանքի սերը», -մակագրել է լուսանկարը Սոֆյան։

Հիշեցնենք, որ զույգը 2024 թվականի մայիսին դուստր է ունեցել՝ Էլոիզ Սամանտա Գրեյնջը։ Սոֆիան և Էլիոթը ամուսնացել են 2023 թվականի ապրիլին՝ պաշտոնապես հայտարարելով իրենց հարաբերությունների մասին 2021 թվականին՝ մի քանի տարվա հարաբերություններից հետո։