Այսօր տարիներ առաջ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։ Երգիչ Անդրեն տեսանյութ է հրապարակել և հուզիչ գրառում արել.
«Իմ լավագույն ընկերս բնակվում է երկնքում… Կարոտել եմ Քեզ ու մեր անկեղծ, ուրախ ու ջերմ ընկերությունը։
Քո տեղն այնքան շատ է երևում ու դատարկ է մնացել… Սուտ է, որ ժամանակը բուժում է։ Քո պարզ ընկերության կարիքը շատ ունեմ այսօր: Քեզ այնքան բան ունեմ պատմելու, որ կուտակվել ու խեղդում է ինձ 13 անհամ տարի: Դու էիր համն ու հոտը մեր ընկերության, առանց քեզ այդ համը անհամ է… Երազում եմ նորից մեր հանդիպման մասին, գրկեմ պինդ ու բաց չթողնեմ էլ Քեզ
Շնորհավոր Ծնունդդ իմ երանելի ընկեր, իմ հրեշտակ, իմ Վարդուհի»:
https://www.instagram.com/p/BzM-IjwgmD0/?utm_source=ig_web_button_share_sheet