«Այսօր աղջկաս 1 տարեկանն է». Եվա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարները

«Այսօր աղջկաս 1 տարեկանն է։ Անցավ մեկ տարի, ու այդ մեկ տարվա ընթացքում դու դարձար մեր կյանքի լույսը, մեր սիրո ամենագեղեցիկ արտացոլումը։

Հիշողությանս մեջ հավերժ կանգ է առել ապրիլի 23-ը։ Հիշում եմ ամեն պահը , Ինչքան արագ անցան այս ամիսները… թվում է երեկ էր, երբ առաջին անգամ քեզ տեսա, գրկեցի ու սիրեցի։ Վայելել եմ ամեն մի ակնթարթը, ամեն մի պահը քեզ հետ։

Շատ ենք սիրում քեզ, մեր արև, մեր լույս: Շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ մեզ պարգևելու համար։ Մեր Արիա»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու հրապարակել դստեր լուսանկարները, հայտնում է Tert.am-ը: