People-ը հաղորդում է, որ Թիմոթի Շալամեն այս տարի բաց է թողել ավանդական Met Gala-ն՝ դրա փոխարեն ընտրելով բասկետբոլի խաղ։
Շալամեն երեկոն անցկացրել է ոչ թե Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում իր ընկերուհու՝ Քայլի Ջենների հետ, այլ Մեդիսոն Սքվեր Գարդենի տրիբունաներում, որտեղ տեղի էր ունենում «Նյու Յորք Նիքսի» և «Philadelphia 76ers» միջև խաղը։
Սա առաջին դեպքը չէ, որ Շալամեն բաց է թողնում Met Gala-ն՝ հօգուտ «Նյու Յորք Նիքսի»։ Անցյալ տարի 7PM in Brooklyn with Carmelo Anthony փոդքասթի ժամանակ նա ասել է, որ չափազանց «կլանված» է գարնանը թիմին աջակցելու մտքով՝ նորաձևության աշխարհի գլխավոր միջոցառմանը մասնակցելու համար։















