Քիմ Քարդաշյանը բարդ որոշում է կայացրել դադարեցնել Կալիֆոռնիայի իրավաբանների որակավորման քննությունը (Bar exam) հանձնելու փորձերը։ Ինչպես հայտնում է Page Six-ը, 45-ամյա աստղը բաց է թողել փետրվարյան քննությունը և չի պլանավորում մասնակցել նաև հուլիսին կայանալիք փուլին։ Գրում է Radar-ը:
Ըստ աղբյուրների՝ Քիմը նոր փորձ կկատարի ոչ շուտ, քան 2027 թվականին։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա անհաջող փորձը բացասաբար է անդրադարձել իր վստահության վրա։
«Ես դեռ իրավաբան չեմ, ես միայն խաղում եմ շատ լավ հագնված իրավաբանի դերը հեռուստատեսությամբ։ Վեց տարի է՝ այս ճանապարհին եմ և չեմ պատրաստվում հանձնվել, պարզապես ինձ ավելի շատ ուսում և վճռականություն է պետք»,- նշել է Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ մինչ բուն քննությանն անցնելը, Քիմը միայն չորրորդ փորձից էր կարողացել հանձնել իրավաբանության ուսանողների համար նախատեսված միջանկյալ քննությունը (baby bar)։ Այժմ նա նկարահանվում է Ռայան Մերֆիի «All’s Fair» սերիալում, որտեղ մարմնավորում է փաստաբանի։















