«Միայնակ եմ մեծացնում որդուս, կար ժամանակ, երբ 6 տեղ էի աշխատում, չէի հասցնում քնել, նորմալ սնվել». Աննա Մանուչարյան

«Կար ժամանակ, երբ ես միանգամից 6 տեղ էի աշխատում, չէի հասցնում քնել, նորմալ սնվել ու միայն հասցնում էի երեխային խնամել: Այդ ժամանակ հայտնվեցին անգամ անծանոթ մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնել: Սկզբում ես չէի ընդունում այդ օգնությունը, մտածում էի՝ ես ինքս իմ խնդիրները կլուծեմ, բայց չի կարելի այդպես:

Այդ շրջանում դժվարություն կար ամեն ինչի հետ կապված, թե ֆինանսական, թե հոգեպես էի ճնշված, թե երեխային մեծացնելու հետ կապված: Ծնողներս էլ հեռու էին ու թղթերի հետ կապված խնդիր կար, չէի կարողանում գալ Հայաստան»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Աննա Մանուչարյանը: